Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց վրացիների հետ։ Առաջին համար Էլինա Դանիելյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:

Չինաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին եւ, վաստակելով 16 միավոր, ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղը: Երկրորդ տեղում գտնվող ռուսներն ունեն 13 միավոր, իսկ ուկրաինուհիները 12 միավորով եզրափակում են լավագույն եռյակը:

Հայաստանի հավաքականը 4 միավորով 8-րդ տեղում է, իսկ վերջին տուրում կմրցի Ղազախստանի թիմի հետ: