Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ․ ապրիլյան պատերազմից հետո ինձ համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի արկածախնդրությունն ինչ-որ առումով ուղղված էր նաև հետպատերազմյան հոգեբանորեն պարտված ժողովրդի սինդրոմից ձերբազատվելուն և իրենց վերագտնելուն, իրենց ենթադրյալ ուժերը վերականգնելուն:

Քարոզչական դաշտում Ադրբեջանը փորձում է անել նույնը՝ ցանկացած հարթակ օգտագործելով իր հետապնդած նպատակներն իրագործելու համար։

Երբե՛ք չպետք է թույլ տալ, որ նրանք մտածեն, որ կարող են երբևէ հաղթել այս պատերազմում, երբե՛ք…

Ուստի, այս համատեքստում, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթը համարում եմ արժանի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ մեր ժողովրդի նկատմամբ ատելության հիմքի վրա կառուցված խոսքին։

Միաժամանակ, այս վարքագիծը մեկ անգամ ևս գալիս է ամրապնդելու իմ այն համոզմունքը, որ Ադրբեջանի հետ պետք է մշտապես խոսել հաղթողի և օրակարգ թելադրողի դիրքերից՝ հիմնված քաղաքական ողջամտության, իրատեսության, պատմական իրողությունների, հակամարտության իրական պատմության և արձանագրված արդյունքների հիման վրա․․․»։

https://mamul.am/am/news/162657