Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժի կրման ծառայության պահակագնդի վաշտի զինծառայող Օրհան Ղարաևը մարմնական վնասվածք է ստացել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Ինչպես գրում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնին, զինծառայողի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Տեղի ունեցած դեպքի առթիվ Բաքվի զինվորական դատախազությունում հետաքննություն է սկսված:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: