Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Պետրոս Ավետիսյանը խոսել է ազգային թիմին միանալու և ընտրանու կազմում նորամուտը նշելու մասին:

«Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել և ինչին ձգտել եմ ողջ կյանքիս ընթացքում և շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։ Սակայն նորամուտս տեղի ունեցավ այնպիսի իրավիճակում, որ միակ բանը, որն այդ պահին զգում էի, այն էր, որ ցանկանում էի մտնել խաղադաշտ և օգնել թիմին վերջին րոպեներին խուսափել պարտությունից և ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին։