Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որոնք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում՝ նվիրված ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության 10-րդ տարելիցին, գրում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ցուցարարները հսկա այրվող բարիկադ են ստեղծել ու «Մոլոտովյան կոկտեյլներ» ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Հայտնի է նաև, որ ակցիայի մասնակիցները մեքենա են այրել, ոստիկանները պատասխանել են ջրցան մեքենայով ու արցունքաբեր գազով:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվել է 35 մարդ: Բացի այդ, բախումների հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան:Ցույցերի հետևանքով ուժեղացվել է մայրաքաղաքում անվտանգությունը. քաղաքի փողոցներում ծառայություն է իրականացրել շուրջ 2500 ոստիկան: Փակվել է նաև քաղաքի մետրոյի կենտրոնական կայարանը: