Այժմյան Թուրքիայի տարածքում գտվող Բիթլիսի (Բաղեշ-tert.am) նահանգում առատ ձյան տեղումների պատճառով փակվել են բազմաթիվ դպրոցներ, այս մասին տեղեկացնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Հայտնի է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 30 սմ-ի, մի շարք գյուղական համայնքների ճանապարհները փակվել են:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առատ ձյունը կշարունակվի նաև առաջիկա երկու օրերին:

Օրերս Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում ձյան պատճառով անանցանելի էր դարձել 16 բնակավայր:

Շաբաթներ առաջ Թուրքիայի տարածքում գտնվող Բայբուրթ (Բաբերդ-tert.am) և Թունջելի (Դերսիմ-tert.am) նահանգներում ձյան առատ տեղումների պատճառով փակվել դպրոցները: