Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալով է վերադառնում օլիմպիական տարվա՝ 2020թ. առաջին միջազգային մրցաշարից: Հունվարի 18-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Անրի Դեգլանի անվան Գրան պրի մրցաշարում միակ ոսկին նվաճել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):

97 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթել է ադրբեջանցի Օրխան Նուրիեւին: Ընդհանուր առմամբ Ալեքսանյանը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել մրցաշարում:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Նրանց մրցակիցներն են եղել համապատասխանաբար ղազախ Ամանգալի Բեկբոլատովը եւ նույնպես ղազախ Դեմեու Ժադրաեւը: 3-րդ տեղն են գրավել Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):