Reddit կայքի հիմանդիր Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր  էջում:
Հիշեցնենք, որ  երեկ Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել,  որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար