Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության հարց օրակարգում դեռևս  չկա:

«Այս հարցը դեռ քննարկման փուլում չէ», – ասել է Ալիևը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում РИА Новости-ին տված հարցազրույցում:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի կարգավիճակի հարցը՝ որպես ՀԱՊԿ դիտորդի, նույնպես չի քննարկվում: