CNN-ը հայտնում է, որ Ստրասբուրգի ահաբեկչության ենթադրյալ կասկածյալը սպանվել է Ֆրանսիայի ոստիկանների կողմից։ Չերիֆ Չեքատը, ով նախկինում ունեցել է քրեական անցյալ և <<սպառնալիք>> է հանդիսացել մարդկության անվտանգության համար, նախկինում դատված է եղել գողության, թմրանյութի անօրինական առք ու վաճառքի և այլ հանցանքներ կատարելու մեջ։ Ահաբեկիչը ներխուժել է Ստրասբուրգի սուպերմարկետ, սպանել 3 և վիրավորել 13 մարդու։ Ահաբեկչության ընթացքում նա բացականչել է <<Allahu Akbar>>, ինչը արաբերեն լեզվով նշանակում է <<ամենակարող Աստված>>։ Ոստիկանները, նկատելով ահաբեկչին, մոտեցել են նրան, ինչից հետո Չեքատը կրակ է բացել, իսկ ոստիկանները պատասխան կրակ բացելով՝սպանել են ահաբեկչին։