Համացանցի օգտատերերը կարող են անուն ընտրել Արեգակնային համակարգի ամենախոշոր «անանուն» գաճաճ մոլորակի համար՝ պլուտոիդ 2007 OR10-ի։ Այս մասին ասվում է Մոլորակագիտական հանրության կայքում։

Մոլորակագետ Մեգան Շուոմբի խոսքով՝ գիտնականների թիմը պետք է առաջիկա տասը տարում անվանակոչի մոլորակը։

Նա հավելել է, որ տվյալ պահին հետազոտողները մոլորակի երեք անվանում են հնարել, որոնք համապատասխանում են Միջազգային աստղագիտական միության պահանջներին՝ Gonggong, «Հոլե», «Վիլի»։ Օգտատերերը պետք է ընտրեն դրանցից մեկը։00000