Ամերիկացի մարզիկ Քոլին Օ՛Բրեդին առաջին մարդն է, որը միայնակ շրջանցել է Անտարկտիդան:

The Guardian-ի համաձայն՝ դահուկներով 1500 կմ հաղթահարելու համար 33-ամյա մարզիկից պահանջվել է 54 օր: Իր հետ Օ՛Բրեդին սահնակով տարել է սնունդ ու տարբեր սարքավորումներ:

Քոլին Օ՛Բրեդին իր ուղեւորությունը սկսել էր նոյեմբերի 3-ին: Նրա հետ նույն օրը մեկնարկել է նաեւ բրիտանական բանակի 49-ամյա կապիտան Լյուիս Ռադը, որը դեռ չի հատել եզրագիծը: