Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում արկտիկական շրջանից եկած սաստիկ ցուրտ եղանակը, որը խառնաշփոթ է առաջացրել տասնյակ միլիոնավոր ամերիկացիների շրջանում։ Եղանակը դարձել է ութ մարդու մահվան պատճառ:

The Guardian-ը նշում է, որ վերջին զոհը գրանցվել է Իլինոիս նահանգում: Տարեց տղամարդը մահացել է տան ճանապարհին:

Բազմաթիվ քաղաքներում չեղարկվել են հազարավոր չվերթներ, փակվել են դպրոցները, դադարեցվել է փոստային ծառայությունների աշխատանքը:

Նախորդ գիշեր ԱՄՆ-ում ամենացուրտ եղանակը գրանցվել է Մինեսոտա նահանգում՝ 48 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Համեմատության համար նշվում է, որ նույն գիշեր Հարավային բևեռում եղել է ավելի «տաք»՝ -31 աստիճան: Չիկագոյում օդի ջերմաստիճանը հասել է -40-ի:

Նշվում է, որ անոմալ ցրտից ամենաշատը տուժել են Մինեսոտա, Վիսկոնսին, Միչիգան, Այովա, Նեբրասկա, Իլինոիս նահանգները: