ԱՄՆ Արքանզաս նահանգում ոստիկանները 2 տղամարդու են ձերբակալել, որոնք, ըստ ամենայնի, փորձել են գողանալ բարերից մեկի շրջակայքում գտնվող Ալ Կապոնեի արձանը:

երբակալվածները Միսուրիից 24-ամյա Մեյսոն Փոթերն ու 25-ամյա Էնդրյու Վոնն են:

«Հենց նոր տեսա, թե ինչպես էր Ալ Կապոնեն «իջնում» փողոցով»,- բարի տիրոջն ասել է այցելուներից մեկը:

Անվտանգության տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ, շեղելով ներկաների ուշադրությունը, նստարանին դրված արձանը վերցնելով փախուստի դիմում: Բարեբախտաբար, բարի տիրոջը հաջողվել է հասնել գողերի ետևից:

Արձանը մոտ 1000 դոլարի վնաս է կրել, սակայն, բարի տիրոջ խոսքով, այն հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել: