Հղիության 26-րդ շաբաթում 300 գր քաշով լույս աշխարհ եկած Քոնոր Ֆլորիոն, որի ողջ մնալու շանսերը չնչին էին, դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես նշում է newyork.cbslocal.com–ը,ամիսներ առաջ ծնված երեխան ի սկզբանե եղել է մարդկային սրտի մեծությամբ, իսկ այժմ կշռում է 2,7 կգ:

Հիվանդանոցում 9 ամիս պահելուց հետո բժիշկները տղային դուրս են գրել:

Քոնորի մայրը պատմել է, որ իր որդին շատ ուժեղ է, իսկական մարտիկ է, որն ապացուցեց, որ բժիշկների կանխատեսումները սխալ էին:

«Այժմ մենք հիվանդանոցը լքում ենք իսկապես առողջ երեխայի հետ, ինչին չէինք կարող հավատալ ամիսներ առաջ: Ես շատ երախտապարտ եմ ու ինձ թեթևացած եմ զգում»,-ասել է մայրը:

Զարգացման խնդիրները ունեցող Քոնորը համարվում է ԱՄՆ-ում ծնված ամենափոքր երեխաներից մեկը:

Ըստ բժիշների՝ 500 գ-ից ցածր քաշով ծվող երեխաների ողջ մնալու շանսերը չափազանց ցածր են:

Բժիշկները նշել են, որ Քոնորը մեծանալուց հետո որևէ առողջական խնդիր չի ունենա, այնուհանդերձ՝ նրանք կշարունակեն երեխային հսկողության տակ պահել: