ԱՄՆ-ի հարավում մոլեգնող «Դիեգո» ձմեռային փոթորկի հետևանքով Վիջինիա, Օքլահոմա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում 1500 թռիչք է հետաձգվել, ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց հոսանքի, գրում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ հիշյալ նահանգներում իշխանությունների կողմից արտակարգ դրություն հայտարարվել:   Օդերևութաբանության ազգային ծառայությունը երկարատև ձյուն է կանխատեսել, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: Ամենաառատ ձյունը սպասվում է Հյուսիսային Կարոլինայում ու Վիրջինիայում:Իշխանությունները բնակիչներին հորդորել են տնից դուրս չգալ և հետևել անվտանգության կանոններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիա նահանգի որոշ հատվածներում ձմեռային փոթորիկը քաոսային իրավիճակ է ստեղծել: