Շուրջ 13.3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել ԱՄՆ-ի ճանապարհներից մեկին: Այս մասին հաղորդում է  ABC News-ը՝ վկայակոչելով հանրային անվտանգության վարչությունը:

Միջադեպը տեղի է ուեցել Արիզոնա նահանգի Ֆլագսթաֆ քաղաքի մերձակայքում: Վթարի հետևանքով կողաշրջվել է 13.3 հազար լիտր շոկոլադ տեղափոխող ցիստերնը:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը ավտոմեքենայի և կցավագոնի միջև շղթայման անսարքությունն էր: Վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Միջադեպի հետևանքով ճանապարհը չորս ժամ փակ էէ եղել, մինչև մասնագետները չեն մաքրել են: