ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Վերջին հրթիռի արձակումը կրկին ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու համար: Իրանն արհամարհում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զգուշացումներն ու որոշումները՝ շարունակաբար ընդլայնելով բալիստիկ հրթիռների զարգացման իր հնարավորությունները:
Մենք պետք է վերականգնենք միջազգային առավել խիստ սահմանափակումները, որպեսզի զսպենք Իրանի հրթիռային ծրագիրը», – գրել է Պոմպեոն: