ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի՝ հրաժարականի դիմում ներկայացրած արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին «կրոնական մաֆիայի փոխանձ» է անվանել: Այս մասին, ինչպես հաղորդում է է РИА Новости-ն, Պոմպեոն գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Պոմպեոյի խոսքով՝ իրենք հաշվի կառնեն Զարիֆի հրաժարականը:

«Ամեն դեպքում, նա և Հասան Ռոհանին պարզապես կոռումպացված կրոնական մաֆիայի փոխանձինք են: Մենք գիտենք, որ բոլոր վերջնական որոշումները կայացնում է Խամենեին», – հավելել է պետքարտուղարը:

«Մեր քաղաքականությունը չի փոխվել. ռեժիմը պետք է իրեն նորմալ երկրի պես պահի և հարգի իր ժողովրդին», – ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնը լքելու իր որոշման մասին հայտնել էր փետրվարի 25-ն՝ գրելով այդ մասին իր ինստագրամյան էջում: