ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի մոտ։ CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով զոհվել է մի կին, ևս մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից հյուսիս-արևելք։ Կնոջ դին հայտնաբերվել է եկեղեցու մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն: