ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման երկարաձգման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին գրում է  «Հայկական ժամանակ»-ը:

Բողոքը, սակայն, դեռևս չի քննվել:

Վերջին անգամ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց դեկտեմբերի 25-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա կալանքի տակ է 2019 թվականի օգոստոսի 30-ից: 

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Կարեն Խաչատրյանը եւս կալանավորված է: