Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞վ է գողացել Մարիամ Փաշինյանի հեռախոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում այսօր երկրորդ գրառումն է հայտնվել՝ նվիրված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին…
Վերջին գրառումից հետո այնպիսի տպավորություն է, որ վարչապետի դստեր հեռախոսն ընտանիքի անդամներից մեկը գողացել է և գրառումներ է անում…Ամեն դեպքում դա երիտասարդ աղջկա գրառման նման չէ…Նախ, բարեվարքության կաննոներն անտեսելով Վանեցյանին Մարիամը դիմում է անունով…Ավելին, զարմանալի էր երիտասարդ աղջկանից “լսել”՝ “Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:” նախադասությունը…Շատ տհաճ է, երբ ժողովրդավարական երկրի ղեկավարի երեխան կտրվելով իրականությունից այսպիսի մտքեր է արտաբերում…
Երևի ինչ-որ մեկը նրա հեռախոսը գողացել է, որը շատ ընդունված երևույթ է պարոն Փաշինյանի թիմում և այսպիսի բովանդակությամբ գրառում է արել…
Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ Փաշինյանների ընտանիքի ագրեսիան Վանեցյանի նկատմամբ պայմանավորված է հայտնի ֆիլմի հերոսի՝ “Он слишком много знает…” հայտնի դարձած արտահայտության հետ…»։