FOX8-ը հայտնում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շունը մեկ ամիս սպասել է տերերի վերադարձին այրված տան ավերակների մոտ։ Նշենք, որ տունն այրվել էր անտառային հրդեհների հետեւանքով։ Հրապարակման մեջ նշվում է, որ Մեդիսոն անունով տնային կենդանին սպասել է տերերին այնպես, ասես հսկել է ավերակների վերածված տան անվտանգությունը։ Տեղի մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներից մեկն ամեն օր կերակրել է շանը։ Հիշեցնենք, որ Camp անտառային հրդեհը սկսվել է նոյեմբերի ութին։ Հրդեհին զոհ է գնացել 85 մարդ, ավերվել է 14 հազար տուն եւ 528 կոմերցիոն շինություն ինչպես նաեւ 4 հազար այլ շինություն։ Հրդեհը լոկալիզացվել է նոյեմբերի 25-ին։