Բիրմինհեմի ոստիկանությունը հրապարակել է երկրորդ դեռահասի անունը, որը սպանվել է այս շաբաթ, գրում է Press Association-ը:

Ուեսթ Միդլենդս կոմսության ոստիկանությունը հրատարակությանը հաղորդել է, որ չորեքշաբթի այգու մոտ մահացու ծակած վերքով հայտնաբերվել է 16-ամյա Աբդուլա Մուհամմեդը:

Վերջին հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել տարրական դպրոցի, մզկիթի եւ առողջական կենտրոնի հարակից տարծքում, վիրավորվել է նաեւ 15-ամյա դեռահաս:

Դեպքից մեկ շաբաթ առաջ վերջին ողբերգության վայրից քիչ հեռու ծակած վերքից մահացել է նաեւ ուսանող Սիդալի Մոհամմեդը:

Ոստկիանապետի տեղակալ Լուիզա Ռոլֆը հայտնել է, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի այդ սպանությունների մեղավորներին գտնելու համար:

Նա նաեւ դիմել է հասարակությանը՝  կոչ աբելով օգնել ոստիկանությանը բացահայտել այդ ողբերգական սպանությունը եւ պաշտպանել երիտասարդներին: