Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին կհեռանա կինոարվեստից՝ նոր կյանք սկսելու, գրում է The Sherbrook Times։

Պարբերականը նշում է, որ դերասանուհին որոշել է Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք և անգամ մտածում է թատերական կարիերա սկսելու մասին:

Ջոլիի մտերիմների խոսքով՝ նման փոփոխության պատճառը նրա ամուսնուց՝ հայտնի դերասան Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ծանր գործընթացն է:

Պարբերականի համաձայն՝ կինոյից հեռանալու պատճառներից կարող է լինել նաև այն, որ ամուսնալուծության ժամանակ դերասանուհու գործընկերներից շատերը չեն աջակցել նրան, դրա համար վերջին ժամանակներս նրան դժկամորեն են նոր դերեր առաջարկում: