Հարաբերությունների խզման մասին առաջին հայտարարությունից երեք տարի անց, Հոլիվուդի երբեմնի ամենահայտնի զույգը, պաշտոնապես բաժանված է: Չնայած տարածված լուրերին, թե իբր Անջելինա Ջոլին ամեն կերպ փորձում է ձգձգել Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացը, դա արդեն փաստ է. ապրիլի 12-ին դատարանն արդեն նախկին ամուսիններին տրամադրել է համապատասխան փաստաթղթերը, հաղորդում է US Weekly-ը:

Ավելի վաղ Ջոլին և Փիթը պայմանագիր են կնքել երեխաների խնամակալության և ընդհանուր սեփականության բաժանման մասին: 43-ամյա Անջելինա Ջոլիի և 54-ամյա Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2016-ին: Այդ ժամանակից ի վեր, Փիթին սիրավեպ է վերագրվել դերասանուհի Շարլիզ Թերոնի, իսկ Ջոլիին ոմն բրիտանացի միլիարդատիրոջ հետ, որոնք սակայն չեն հաստատվել: