Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենահազվագյուտ թռչուններից մեկին, գրում է Science Alert-ը:

Խոսքը Merulaxis stresemanni անունով միջին չափերի և երկար պոչով թռչնի մասին է, որը ճակատին յուրահատուկ փետուրներ ունի և առանձնանում է իր անսովոր երգով:
Նշվում է, որ աշխարհում այս տեսակի ընդամենը մի քանի թռչուն է մնացել:

Merulaxis stresemanni-ն առաջին անգամ նկատվել է 1830-ական թվականներին: Թռչունը ևս մեկ անգամ նկատվել է 20-րդ դարի կեսերին, ապա 1995թ.-ին՝ 50 տարի անց, ինչը թույլ է տալիս գիտնականներին համոզվել այս թռչնատեսակի հազվագյուտ լինելու մեջ: Նրանց կարծիքով՝ թռչնատեսակի քանակի ծայրահեղ կրճատումը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով, հրդեհներով և անտառահատմամբ:
Գիտնականներն այս տեսակի այլ թռչուններ գտնելու հույս ունեն, ինչը թույլ կտա թռչնատեսակի վերացման դեմ արագ միջոցներ ձեռնարկել: