Բացարձակ մենամարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրամգոմեդովին կասկածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ը։ Ըստ հրապարակման, երբ Նուրմագոմեդովը փորձել է մեկնել Թուրքիա, սահմանային անցակետի աշխատակիցները օդանավակայանում ուշադրություն չդարձնելով սպորտսմենի ճանաչվածությանը, սկսել են հարցաքննել նրան։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ճանաչելով չեմպիոնին՝ օգնել են, որպեսզի անցակետն անցնի հնարավորինս անխոչընդոտ եւ լուսանկարվել են նրա հետ՝ օգտագործելով առիթը։