Ավելի քան 40 երկրում գոյություն ունի կամ նախատեսվում է զբոսաշրջիկների հարկում, հայտնում է Insider-ը:

Զբոսաշրջային հարկը տարբերվում է այն տուրքից, որը ճանապարհորդները վճարում են վիզայի համար, եւ ավելացված արժեքի հարկից, որը սահմանվել է որոշակի մթերքների համար: Օրինակ՝ Տանզանիայում կառվարությունը 2016 թվականից սկսել է զբոսաշրջային այնպիսի ծառայությունների համար 18 տոկոս ԱԱՀ գանձել, ինչպիսին են վերգետնյա տրանսպորտը, ջրային սաֆարին եւ զբոսաշրջային տուրքերը:

Որոշ երկրներ զբոսաշրջային հարկերի միջոցով պայքարում են հյուրերի հոսքի դեմ: Զբոսաշրջային տուրքերի միջոցները հաճախ վերադարձվում են արդյունաբերություն, օգնում թանգարանների եւ զբոսաշրջային այլ տեսարժան վայրերի վերականգնմանը: Գործնականում յուրաքանչյուր ճանապարհորդ բախվել է զբոսաշրջային հարկերի հետ:

Ամենաբարձր զբոսաշրջային հարկը սահմանված է Բութանում. դա ֆիքսված օրական 200 կամ 250 դոլար վճարն է, այն պետք է վճարել ուղեւորությունն ամրագրելիս: Բայց այս գումարի մեջ է մտած նաեւ կեցությունը, երկրի մեջ տրանսպորտից, գիդի ծառայությունից օգտվելը, սնունդը եւ մուտքի տոմսը: