Սաուդյան Արաբիան ստեղծում է Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք,  որը նաև անվանում են «արաբական ՆԱՏՕ»: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` SPA-ին հղումով:

Դաշինքի ստեղծման շրջանակում Էր Ռիադում նիստ է կայացել` ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Հորդանանի և Քաթարի մասնակցությամբ: Դաշինքի ստեղծումն ուղղված է տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Դաշինքի ստեղծման մասին պայմանավորվածությունը դարձել է ԱՄՆ-ի և արաբական երկրների` Էր Ռիադում 2017-ին կայացած գագաթնաժողովի արդյունքներից մեկը: