«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից երեկ բերման էր ենթարկվել մի կնոջ մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ իրեն սադրել են, ինչի հետևանքով էլ ինքը հարվածել է քաղաքացուն:

«Դատավարությունից անմիջապես հետո, երբ ես և Սարգիս Ավետիսյանն իջնում էինք աստիճաններով, տարբեր մարդիկ՝ և՛ կանայք և՛ տղամարդիկ, վատ արտահայտություններ էին անում, մասնավորապես իմ ետևից գալով արտաբերում էին՝ «թուրք, թուրք» և ավելի վատ բառեր: Ես սկզբից, ճիշտն ասած փորձում էի բանի տեղ չդնել, բայց երբ մոտեցան ու հավասարվեցին, նրանցից մեկը ասաց՝ թուրք բալիդ թաղեմ: Դա ինձ համար սահմանն անց էր ու ես հարվածեցի»,– մանրամասնեց նա:

«Այդ կինը Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող «ֆեյքերից» է: Որպես հարված ստացած կին՝ իր համար ցավում եմ, բայց այս հարվածը դիտում եմ, որպես Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված և բոլոր այն մարդկանց ովքեր ստեղծել են այս «ֆեյքերի» ինստիտուտը»,- ավելացրեց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ բանը հասներ դրան, որովհետև իրենց խնդիրն է հասարակական կարգը պահպանելը: Նրա խոսքով՝ այսօր ոստիկանապետը քայլեր չի ձեռնարկում, որպեսզի ոստիկանի պատիվը բարձր պահի:

Մանրամասները՝ տեսանյութում։