Աշխարհի տարբեր երկրներում ապաստանած ավելի քան 1200 սիրիացի մեկ օրում վերադարձել է հայրենիք, հայտնում է Փախստականների ընդունման, բաշխման ու տեղավորման կենտրոնի տեղեկատվական ծառայությունը:Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեկտեմբերի 12-ին Սիրիա է վերադարձել 1259 փախստական, այդ թվում՝ հարևան Լիբանանից:Տասնյակ փախստականներ են վերադարձել նաև Արևելյան Ղուտա, որը երկարատև դաժան մարտերից հետո ամիսներ առաջ ազատագրվել էր զինված ահաբեկիչներից:Ավելի վաղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության ղեկավար Ամին Ավադը հայտնել էր, որ 2019 թվականին 250 000 սիրիացի փախստական կարող է վերադառնալ հայրենիք:Հայտնի է, որ 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներից Սիրիա է վերադարձել 37 000 փախստական: Մինչդեռ մյուս տարի այս թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ: