Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին «Արսենալի» և «Չելսիի» մասնակցությամբ:

«Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած խաղում հաղթանակ տարան «զինագործները»: Ունայ Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «թոշակառուների» դարպասը:

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը:

«Արսենալի» առավելությունը կրկնապատկեց Լորան Կոսյելինին 39-րդ րոպեին:

Հանդիպումը բաց թողեց «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ ապաքինվում է վնասվածքից:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 44 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Չելսին» 47 միավորով 4-րդ տեղում է: