«Արսենալ»-ի քարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր` հունվարի 21-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, Միկի:

Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք՝ լավ ծնունդ կանցկացնես:

Անհամբերությամբ սպասում ենք քեզ շուտով խաղադաշտում տեսնելուն»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: