ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատվիրված հոդված Ֆիլիպ Մորիս ընկերության կողմից իմ դեմ` հակածխախոտային օրինագծի ընդունմանն ընդառաջ

Երբ մենք մեր գործընկերներին ասում ենք, որ ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելքի ներդրմանը դեմ լինելը կարող է արդարացիորեն ասոցացվել ծխախոտային արդյունաբերության շահերի պաշտպանության հետ, նրանք վիրավորվում են:

Ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելքը ամենաաշխատող հակածխախոտային գործիքներից է և միտված է հատկապես դեռահասներին և երեխաներին ծխախոտից հեռու պահելուն: Հենց դրա համար էլ դրա ներդրումը ջղաձգումներ է առաջացնում արդյունաբերության մոտ, չէ որ նրանք զրկվելու են մեծ թվով երկարատև հաճախորդներից, ովքեր կարող էին ծխել և դանդաղ սպանել իրենց:

Հ.Գ. իհարկե կայքը հետո հեռացրեց նյութի պատվիրված լինելու մասին գրառումը, սակայն սքրինշոթերը հակում ունեն երկար պահպանվելու»։