Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ՀՀ ԱԺ պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի ունեցվածքը հետեւյալն է.

Սույն թվականի փետրվարի 14-ին ներկայացրած հայտարարագրում Ջուլֆալակյանը, որպես անշարժ  գույք  գրանցել է 2 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն և 1 հողամաս: 

Որպես շարժական գույք՝ գրանցված է  MERCEDES-BENZ ML 350 մոդելի ավտոմեքենա:  

ԱԺ պատգամավորը գրանցել է 3 փոխառություն՝ հետևյալ արժեքներով՝

1 մլն դրամ,

2 մլն դրամ, 

100 հազար դոլար:

Արսեն Ջուլֆալակյանի դրամական միջոցները կազմել են`

50 հազար դոլար, 

50 հազար եվրո, 

2 մլն դրամ: 

Եկամուտները կազմել են գույքային իրավունքներից ստացված 600 եվրո և  450 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և այլ եկամուտներից: 

Պատգամավորի կինը՝ Հերմինե Ղազարյանը ունեցվածքի հայտարարագիր դեռևս չի ներկայացրել: