ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012 թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014 թ. ծնված Ք. Գ-ին։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Ք. Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: