Աֆղանական իշխանությունները տեղեկացրել են առնվազն չորս դպրոցականի մահվան մասին կրակակոծության հետեւանքով, երբ դպրոցի մոտ ոստիկանական հսկիչ անցակետի վրա (Գազնի նահանգ) հարձակում է իրականացվել, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես ասել է նահանգապետի մամուլի քարտուղար Արիֆ Նուրին, եւս 17 մարդ, որոնց մեջ՝ 15 դպրոցական եւ երկու ուսուցիչ, վնասվածքներ են ստացել պայթյունի հետեւանքով, որն ամենայն հավանականությամբ հաջորդել է Անդար շրջանի դպրոցը վնասած կրակակոծությանը։

Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ զոհված դպրոցականները 10 եւ 16 տարեկան էին։

Նա նշել է, որ տեղի իշխանությունները փնտրում են հարձակման մեղավորներին։

Այս պահին առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։