Ինչպես արդեն հայտնել ենք, էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։

Բաժանորդներին խորհուրդ է տրվում էլեկտրականությանը միացրած բոլոր սարքերը անջատել, քանի որ հոսանքամատակարարման վերականգնումից հետո չի բացառվում, որ բարձր լարում լինի և սարքավորումները վնասվեն։