Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է արգենտինացի Պաուլո Դիբալային փոխարեն նոր ֆուտբոլիստ ձեռք բերել։

Մասնավորապես, Իտալիայի չեմպիոնը ցանկանում է իր կազմում տեսնել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։ Ըստ իտալական ԶԼՄ-ների «Բարսելոնան» դեմ չէ ֆուտբոլիստին վաճառելուն։

Հիշեցնենք, որ Դիբալան ծանր վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: