Հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների շարքում հայ կա:

«Ինչպես հայտնի է դարձել ФАН-ին, գերեվարվել են կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, եռակցող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը»,- գրում է riafan.ru-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը ծովահենների զինված խումբը բարձրաձել է Պանամայի դրոշի ներքո նավարկող MSC Mandу նավ: Նրանք թալանել են նավը, իսկ անձնակազմի անդամներից 6-ին գերի վերցրել: Թիմի մյուս անդամները՝ 20 հոգի փրկվել են և տեղափոխվել անվտանգ վայր:

Հարձակումից հետո ծովահեններն անցել են Նիգերիայի տարածքային ջրեր:

Բենինում և Նիգերիայում ռուս դիվանագետները փորձում են պարզել գերիների գտնվելու վայրը: Նշենք, որ  ծովահենները փրկագնի պահանջ չեն ներկայացրել: