Գերմանիայում կայացած բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի:

Հայ բռնցքամարտիկները Քյոլնում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: