Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան կունենա առաջին գիշերային քաղաքապետը, որը պատասխանատու կլինի քաղաքի զարգացման համար երեկոյան ուշ ժամերին ու կեսգիշերից հետո, ինչպես նաև միջնորդի դեր կստանձնի գիշերային զվարճանքի վայրերի տերերի ու պետական պաշտոնյաների միջև, գրում է «Евро Пульс»-ը:

Գիշերային քաղաքապետի պարտականությունների մեջ է մտնելու նաև այդ ժամերին քաղաքում անվտանգության համալիր զարգացումը՝ փողոցների լուսավորությունից մինչև իրավապահների աշխատանքի որակի բարձրացում: Եվ, վերջապես, Բրատիսլավայի գիշերային քաղաքապետը պետք է մշակի մայրաքաղաքի գիշերային կյանքի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն:

Այսպիսով՝ Բրատիսլավան կդառնա Եվրամիության անդամ երկրների մայրաքաղաքներից չորրորդը, որտեղ նման պաշտոն գոյություն ունի: Առաջինն այս ցուցակում Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամն էր, որը գիշերային քաղաքապետ ունի 2012-ից ի վեր: Երկու տարի անց նման քաղաքապետ է նշանակվել նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, իսկ բոլորովին վերջերս էլ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Ի դեպ, գիշերային քաղաքապետեր ԵՄ-ում ունեն ոչ միայն մայրաքաղաքի կարգավիճակ ունեցող քաղաքները: