Եթովպիայում ավիաաղետից հետո բրիտանական խոշոր ավիաընկերությունը որոշում է ընդունել Boeing 737 Max 8 օդանավերի օգտագործումը դադարեցնելու մասին: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել ուղեւորների եւ անձնակազմի անվտանգության ապահովման համար:

«Չնայած ցավալի կորստի պատճառներն այս պահին հայտնի չէն, մենք ցանկանում ենք ապահովել մեր ուղեւորների եւ անձնակազմի անվտանգությունը, ուստի դադարցնում ենք Boeing 737 Max 8-ի օգտագործումը»,- նշված է հայտարարության մեջ

Boeing 737 Max 8-ի օգտագործման արգելքը սահմանվում է մարտի 11-ից եւ կգործի մինչեւ Եթովպիայում օդանավի կործանման պատճառների հայտնաբերումը: