Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

“Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին”, – ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։