Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը գերմանական մի շարք ընկերությունների նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե վերջինները շարունակեն աջակցել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը։ Այս մասին հաղորդում է Bild-ը:

«Թուրքական հոսք»-ն ու «Հյուսիսային հոսք-2»-ն, ըստ դեսպանի,  պատճառ կհանդիսանան, որպեսզի Ուկրաինայով Եվրոպա մատակարարվի չափազանց մեծ քանակությամբ գազ, ինչի հետևանքով Կիևը կկորցնի իր նշանակությունն անվտանգության քաղաքականության հարցում, իսկ դա, կմեծացնի «ինտերվենցիայի վտանգը» ռուսական կողմից:

«Մենք ընդգծում ենք, որ եթե ռուսական էներգետիկ ոլորտին աջակցություն ցուցաբերող ընկերությունները մասնակցեն տվյալ նախագծերից որևէ մեկին, ապա կարող են պատժամիջոցներ սահմանանվել», – ասվում է նամակում: Նամակում նաև նշվում է, որ այս նախագծերի իրականացմանն աջակցող ընկերությունները վնաս են հասցնում Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությանը:

Նամակը ստացած բազմաթիվ գերմանական ընկերություններ այն ընդունել են՝ որպես շանտաժ և սպառնալիք: