Գերմանական Ցետել քաղաքից 9-ամյա տղային դուր չեն եկել Սուրբ ծննդին ստացած նվերները, եւ նա ոստիկանություն է կանչել՝ տեղեկացրել է NDR հեռուստաալիքը։

Նշվում է, որ ոստիկանները կանչով ժամանել են տուն, որտեղ նրանց սպասում էր շատ բարկացած տղան։ Իրավապահները նրա ցանկացած նվերների ցուցակը համեմատել են տոնածառի տակ դրվածների հետ եւ ոչ մի համընկնում չեն գտել։

Վերջիվերջո ոստիկաններին հաջողվել է հարթել երեխայի եւ նրա ընտանիքի միջեւ ծագած վեճը։ Նրանք տղային բացատրել են, որ հավանաբար Սանտա Կլաուսը ծերության պատճառով շփոթել է նվերները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։