Գերմանիայի արևմտյան հատվածում գտնվող DreiMeister գործարանից 1 տոննա զանգվածով շոկոլադ է արտահոսել ու լցվել փողոցը, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դա տեղի է ունեցել գործարանում տեխնիկական խոտանի հետևանքով:

Երբ հալեցված տաք շոկոլադը կոնտեյներից թափվել է սառը ասֆալտին, անմիջապես պնդացել է: Դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ, որոնք ստիպված են եղել սառած շոկոլադը պոկել փողոցից ու մայթից: Այդ նպատակով նրանք օգտագործել են բահեր, տաք ջուր:

Շոկոլադի գործարանից հայտնել են, որ եթե արտահոսքը տեղի ունենար Սուրբ Ծննդին մոտ ժամանակահատվածում, ապա դա իսկական «աղետ» կլիներ իրենց համար: