Գերմանիայից Հայաստան վտարվածների թիվն անցյալ տարի կտրուկ աճել է: Այս մասին են վկայում Գերմանիայի ՆԳ նախարարության տվյալները, հայտնում է Der Spiegel-ը:

Այսպես՝ անցյալ տարի Հայաստան է վտարվել 346 մարդ, իսկ 2017 թվականին՝ 184: Պարբերականը նշում է, որ աճել է նաեւ Ռուսաստան վտարվածների թիվը՝ 422 մարդ նախորդ տարվա 184-ի փոխարեն: