Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գյումրի բժշկական կենտրոնում 70-ն անց քաղաքացի է մահացել։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից Tert.am-ի հետ զրույցում ասել են, որ քաղաքացին տանն է մահացել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեմոնիա։

Հարցին, թե նմուշառում արվել է, որպեսզի ստուգվի կորոնավիրուսի առկայությունը, «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից պատասխանել են․ «Դեռ չի արվել։ Դիահերձումը կկատարվի, նմուշը նոր կվերցվի»։

Մանրամասները՝ աղբյուրում։